Ֆինանսների նախարարը հայտարարում է, որ բնակչությանը օգնելու համար քննարկվում է մի քանի տարբերակ
Ֆինանսների նախարարը հայտարարում է, որ բնակչությանը օգնելու համար քննարկվում է մի քանի տարբերակ: Այս մասին նա հայտարարել է վարչապետի հետ հանդիպումից հետո:
Մաճավարիանիի խոսքով, այդ տարբերակները հայտնի կդառնան ավելի ուշ: Նրա հայտարարությամբ, խոսքը գնում է օրինակ, էլեկտրաէներգիայի վաուչերների մասին, ինչպես նաև խոսելու են բիզնեսի հետ, որ եկամտահարկի մասով զիջումների հաշվին նրանք շարունակեն աշխատավարձ տալ աշխատողներին:
«Ցավոք միջոցները բոլորի համար տարբեր են, քանզի ինքնազբաղված անձանց մոտ վիճակը տարբերվում է: Ով աշխատում է խոշոր ընկերություններում և ունի բարձր աշխատավարձ, նրա խնայողությունը ավելի բարձր է և այդ մարդկանց պետք է առաջարկենլ այլ մոդել: Մենք գիտենք, որ հաղթահարելու ենք այս ամենը և արդեն խոսում ենք ապագայի մասին: Մենք զրուցում ենք նաև մեր դոնոր կազմակերպությունների հետ: Այսօր մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները:
Այն պետք է լինի ճիշտ նպատակային, որպեսզի հնարավորինս ներառվեն այն անձինք, ովքեր տուժել են այս իրավիճակից: Մեր արտաքին գործընկերները կանգնած են մեր կողքին, մենք կարող ենք վարկ վերցնել և անել դա»,- ասել է ֆինանսների նախարարը: