Ֆինանսա-բյուջետային կոմիտեն լսելու է ազգային բանկի ամենամյա հաշվետվությունը
Վրաստանի խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի այսօրվա նիստին լսելու են՝ Վրաստանի ազգային բանկի կողմից ներկայացրած 2017 թվականի հաշվետվությունը:
Կոմիտեի նախագահ, Իրակլի Կովզանաձեի հայտարարությամբ, նա ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեին հարց է առաջադրելու կապված բանկային վերահսկողության հետ: Իրակլի Կովզանաձեի հայտարարությամբ նա հետաքրքրվելու է նաև մեկօրյա վարկային աճուրդի հարցով:
Խորհրդարանային փոքրամասնությունը ազգային բանկի աշխատանքը գնահատում է բացասական: Ընդիմադիրների խոսքերով, հարցերից մեկը, որը առաջադրելու են Կոբա Գվենետաձեին, կապված է վարկեր տալու բարդացումների հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan