Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը լսել է Հանրային հեռարձակողի 2021 թվականի բյուջեի հաշվետվությունը, հանձնաժողովը դրական է գնահատել հեռուստաալիքի աշխատանքը. Վասիլ Մաղլափերիձե
Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեն, խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովին է ներկայացրել Հանրային հեռարձակողի 2021 թվականի հաշվետվությունը։
Վասիլ Մաղլափերիձեի խոսքով, 2021 թվականին Հանրային հեռարձակողի հեռուստատեսային հեռարձակումների 70%-ը զբաղեցրել է վրացական օրիգինալ արտադրանքը։ Նա մանրամասն խոսեց հեռարձակողի ծրագրերի մասին, այդ թվում՝ համավարակի ժամանակ ստեղծված հեռուստադպրոցի մասին։ Վասիլ Մաղլափերիձեն հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է ԵԱՀԿ-Օդիրի գնահատականի մասին, ըստ որի Հանրային հեռարձակողը անաչառ ու օբյեկտիվ է լուսաբանել իրադարձությունները։ Նրա խոսքով, հեռարձակողը մտադիր է մոտ ապագայում դիմել խորհրդարանին վրացական ֆիլմերի արտադրության ֆինանսավորման հետ կապված օրինագիծով։
Զեկույցը ներկայացնելիս Վասիլ Մաղլափերիձեն ընդգծել է արխիվի կարևորությունն ու վիճակը, ինչպես նաև տեխնիկական վերազինումը, նշելով, որ ալիքը նոր շենք կսկսի տեղափոխվել 2023 թվականի գարնանը։
«Ֆինանսաբյուջետային հանձնաժողովը լսել է Հանրային հեռարձակողի 2021 թվականի բյուջեի հաշվետվությունը։ Ներկայացրինք, թե ինչպես են ավարտվել բոլոր առաջնահերթ ոլորտները, ինչպես նաև մոնիտորինգի արդյունքները, թե որ ուղղությամբ են ծախսվել գումարները։ Հանձնաժողովը դրական է գնահատել ալիքի աշխատանքը»,- ասել է Վասիլ Մաղլափերիձեն։