Financial Times. Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է Հունգարիային տրամադրել սառեցված 550 միլիոն եվրո՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի վրա վետո չդնելու համար
Եվրոհանձնաժողովը պատրաստ է Հունգարիային տրամադրել սառեցված 550 միլիոն եվրո, որպեսզի կանխի վետոն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի սահմանման ժամանակ։ Այս մասին գրում է «Ֆայնանշլ Թայմս»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Եվրամիության պատժամիջոցների 19-րդ փաթեթը ուղղված է ռուսական էներգակիրների դեմ։ Ինչպես հաղորդում է մեդիան, Հունգարիան և Սլովակիան, որոնք մինչ օրս մնում են ռուսական նավթի ներմուծող երկրներ, սպառնում են սահմանափակումների սահմանումը արգելափակել։
Եվրոհանձնաժողովը 2022 թվականին Հունգարիայի համար սառեցրել էր 22 միլիարդ եվրո։ Պատճառ էր դարձել Հունգարիայի դատական համակարգի բարեփոխումների հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց և փախստականների իրավունքների հարցերը։