Financial Times. Եվրոմիությունը Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում չի հատկացնի մինչև խոստացված բարեփոխումների իրականացումը
Եվրամիությունը Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում չի հատկացնի, քանի դեռ նա չի իրականացրել խոստացված բարեփոխումները. այս մասին գրում է «Financial Times»-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ Եվրոմիությունը պահանջում է, որ լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար Կիևը նախ իրականացնի խոստացված բարեփոխումները:
Նրանց տեղեկություններով՝ 2026 թվականի ամռանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանական լրացուցիչ կարիքները գնահատել է 27 միլիարդ դոլար: Ուկրաինայի կառավարությունը Եվրոհանձնաժողովին խնդրել է օգնել լրացնել այդ բացը՝ երկամյա, 90 միլիարդ եվրոյի չափով «Ուկրաինայի աջակցության վարկային» ծրագրից միջոցները ժամկետից շուտ հատկացնելու միջոցով:
«Financial Times»-ի տեղեկացմամբ՝ Բրյուսելը մերժել է 2027 թվականի համար նախատեսված միջոցները ժամկետից շուտ հատկացնելու պահանջը: Փոխարենը, Եվրոմիությունը պնդում է Ուկրաինայի կառավարության ստանձնած պարտավորությունների կատարումը: Պահանջների թվում են փոքր միջազգային ծանրոցների համար բացառությունների չեղարկումը և թվային հարթակների համար հարկային նոր կանոնների ներդրումը:
Եվրահանձնակատարներ Վալդիս Դոմբրովսկիսը և Մարտա Կոսը Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկին ուղղված նամակում ընդգծել են, որ 2026 թվականին լրացուցիչ աջակցությունը մնում է հասանելի՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման պայմանով: