Financial Times – Սի Ցզինպինը անտեսել է Չինաստան-ԵՄ հարաբերությունների 50-ամյակին նվիրված Բրյուսելի գագաթնաժողովի հրավերը
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը անտեսել է Չինաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հաստատման 50-ամյակին նվիրված Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի հրավերը։
Financial Times-ի փոխանցմամբ՝ Պեկինը տեղեկացրել է Եվրամիության պաշտոնյաներին, որ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը Բրյուսելի գագաթնաժողովում կհանդիպի Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների, այլ ոչ թե Սի Ցզինպինի հետ։
Նշվում է, որ ԵՄ-ի և Չինաստանի գագաթնաժողովներն ավանդաբար անցկացվում են Բրյուսելում և Պեկինում հերթափոխով։ Սովորաբար վարչապետը մասնակցում է Բրյուսելի գագաթնաժողովին, իսկ Սի Ցզինպինը` Պեկինում, սակայն Եվրամիությունը գտնում է, որ ցանկալի կլիներ, որ Չինաստանի ղեկավարը մասնակցեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից կեսդարյա գագաթնաժողովին:
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ երկու կողմերն էլ հայտարարել են, որ այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են։