Financial Times - ՆԱՏՕ-ն կարող է թույլատրել օդաչուներին կրակ բացել դաշինքի անդամ երկրների օդային տարածքը խախտող ռուսական ռազմական ինքնաթիռների վրա
Financial Times - ՆԱՏՕ-ն կարող է թույլատրել օդաչուներին կրակ բացել դաշինքի անդամ երկրների օդային տարածքը խախտող ռուսական ռազմական ինքնաթիռների վրա

Ըստ Financial Times-ի՝ ՆԱՏՕ-ն կարող է թույլատրել Ռուսաստանի սահմանը պարեկող օդաչուներին կրակ բացել դաշինքի անդամ պետությունների օդային տարածքը խախտող ռուսական ռազմական ինքնաթիռների վրա։

Ըստ բրիտանական հրատարակության՝ նախատեսվում է նաև զինված դարձնել ՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքերը։

Ըստ Financial Times-ի՝ այս հարցը բարձրացրել են Ռուսաստանին սահմանակից երկրները։ Նրանց աջակցել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Հոդվածում նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի այլ անդամ պետություններ նույնպես միացել են քննարկումներին։ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ պետությունների օդային տարածքը խախտելու դեպքերին արձագանքելու տարբերակներից մեկը Ռուսաստանի սահմանի մոտ զորավարժություններ անցկացնելն է։

Ըստ Financial Times-ի՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում ընթացող քննարկումների արդյունքում կայացված որոշումը կարող է պաշտոնապես չհայտարարվել։ Այդ դեպքում որոշումը հայտնի կդառնա միայն դրա իրականացումից հետո։