Financial Times. Դոնալդ Թրամփը պլանավորում է խնդրել Սի Ցզինպինին բացել չինական շուկան ամերիկյան ընկերությունների համար
Financial Times. Դոնալդ Թրամփը պլանավորում է խնդրել Սի Ցզինպինին բացել չինական շուկան ամերիկյան ընկերությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կխնդրի Սի Ցզինպինին «բացել» չինական շուկան ամերիկյան ընկերությունների համար,- հաղորդում է Financial Times-ը։

Պեկինում կայանալիք գագաթնաժողովում նախատեսվում է նաև քննարկել Իրանի հետ պատերազմի հարցը։

Չինաստան այցի ընթացքում Դոնալդ Թրամփին Պեկինում ուղեկցում են ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները՝ բիզնես նպատակների առաջնահերթությունը շեշտելու համար։ Նրանց թվում են Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը և միլիարդատեր Էլոն Մասկը։

«Ես խնդրում եմ նախագահ Սի Ցզինպինին, որը ականավոր առաջնորդ է, «բացել Չինաստանը», որպեսզի այս հանճարեղ մարդիկ կարողանան ստեղծել իրենց «կախարդանքը» և օգնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը հասցնել ավելի մեծ բարձունքների», – գրել է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում Վաշինգտոնից մեկնելուց հետո։

Պեկին են մեկնում նաև այլ բիզնես առաջնորդներ, այդ թվում՝ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը։

Սա ԱՄՆ նախագահի առաջին այցն է Չինաստան 2017 թվականից ի վեր։

Այցը կներառի Սի Ցզինպինի հետ լայնածավալ բանակցություններ։ Հանդիպումը նախատեսված է մայիսի 14-15-ը։