Financial Times. ԱՄՆ պաշտոնյաները Կիևում ԵՄ դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ Վաշինգտոնը որևէ ճկունություն չի ցուցաբերի «Թրամփի ծրագիրը» քննարկելիս
Financial Times. ԱՄՆ պաշտոնյաները Կիևում ԵՄ դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ Վաշինգտոնը որևէ ճկունություն չի ցուցաբերի «Թրամփի ծրագիրը» քննարկելիս

ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում Եվրամիության երկրների դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ Վաշինգտոնը «հատուկ ճկունություն» չի ցուցաբերի «Թրամփի ծրագրի» քննարկման հարցում, – այս մասին հայտնում է Financial Times-ը։

ԱՄՆ բանակի քարտուղար Դենիել Դրիսկոլը նշել է, որ համաձայնության հասնելու հարցում Մոսկվայի հետ հոռետես չէ, իսկ Ուկրաինայի դրությունը «շատ վատ է»։

«Որքան էլ աջակցենք Ուկրաինայի ընթացիկ պատերազմին, ամեն ինչ սահման ունի։ Բացի այդ, կան լուրջ հիմքեր կարծելու, որ Ռուսաստանն ունի հզոր արդյունաբերական բազա, և սա պարզապես ժամանակի հարց է, թե երբ Ուկրաինան ստիպված կլինի համաձայնություն ձեռք բերել», – ասել է Ուկրաինայում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջուլի Դևիսը, որի նստավայրում էլ անցկացվել է հանդիպումը։

Դևիսը, ինչպես նաև Դրիսկոլը, կրկնել են Դոնալդ Թրամփի պահանջը՝ համաձայնագիրը ընդունել մինչև նոյեմբերի 27-ը։

Մեդիայի տվյալներով՝ հանդիպման ընթացքում մեկ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյա քննարկման տոնը «սրտխառնոց առաջացնող» է անվանել։

«Հանդիպման մասնակիցների մոտ տպավորություն է ստեղծվել, որ Վաշինգտոնը փորձում է Զելենսկու քաղաքական թուլությունն օգտագործել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որպեսզի արագ հասնի խաղաղության համաձայնության», – գրում է Financial Times-ը։

Հրապարակման համաձայն՝ երբ ներկաները պահանջել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, ԱՄՆ ներկայացուցիչները պատասխանել են, որ «Թրամփի ծրագրի» պայմանները լավագույնն են, ինչի մասին Ուկրաինան նույնիսկ «կարող էր միայն երազել»։