Ֆիլիպիններում «Կալմեեգ» թայֆունը խլել է առնվազն 66 մարդու կյանք
Ֆիլիպիններում «Կալմեեգ» թայֆունը խլել է առնվազն 66 մարդու կյանք

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 66 մարդ, իսկ տասը՝ վնասվածքներ են ստացել։ «Ռոյթերզ»-ի հաղորդմամբ՝ տարերքը հատկապես մեծ վնաս է հասցրել Սեբու նահանգին, որտեղ հարյուրավոր տներ վերածվել են ավերակների։

Երկրի աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ այս պահի դրությամբ 26 մարդ համարվում է անհետ կորած։

Զոհվածների թվում են նաև վեց զինծառայողներ, որոնք մասնակցում էին հումանիտար առաքելության Մինդանո կղզում, երբ նրանց ուղղաթիռը կործանվել է։

Մեդիայի հաղորդմամբ՝ տարերքի հետևանքով Վիսայասի տարածաշրջանից իրականացվել է ավելի քան 200,000 մարդու տարհանում։