Ֆիլիպինների ափերի մոտ նավ է խորտակվել. կա առնվազն 4 զոհ
Ֆիլիպինների ափերի մոտ նավ է խորտակվել. կա առնվազն 4 զոհ

Այսօր Ֆիլիպինների ափերի մոտ 251 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել:

ֆիլիպինյան Կեսոն նահանգի առափնյա փրկարար ծառայության աշխատակիցներն ուղարկել են Mercraft 3 նավի հետ կապված միջադեպի մասին առաջին հաղորդագրությունը:

«Նախնական տվյալների համաձայն՝ այս նավի առավելագույն տարողությունը 286 ուղևոր է, իսկ հաղորդագրությունների համաձայն՝ այնտեղ եղել է 251 մարդ», – հայտնում է առափնյա փրկարար ծառայության ներկայացուցիչը:

Միջադեպի պատճառները դեռ չեն պարզվել: Դեպքի վայրում որոնողա-փրկարարական գործողություն է իրականացվում, որի արդյունքում արդեն փրկվել է 166 մարդ և հայտնաբերվել 4 դի։