Ֆիլիպ Ռիկերից առաջարկ եղավ, թե ավելի լավ է պայքարը շարունակել ինստիտուտների միջոցով, մենք բացատրեցինք, որ այս երկրում ինստիտուտներ գոյություն չունեն. Զուրաբ Ջափարիձե
Ֆիլիպ Ռիկերից առաջարկ եղավ, թե ավելի լավ է պայքարը շարունակել ինստիտուտների միջոցով, մենք բացատրեցինք, որ այս երկրում ինստիտուտներ գոյություն չունեն,- այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ, Ֆիլիպ Ռիկերի հետ հանդիպումից հետո հայտարարել է, «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:
«Ինչպես ենք գնահատում իրավիճակը ընտրությունների հետ կապված, դրա մասին ենք զրուցել, թե ինչ տեսլական, ինչ ռազմավարություն ունենք: Հիմնականում խոսել ենք դրա մասին, սակայն նա կիսվեց իր տեսլականներով: Ուղղակի կոչ չի եղել, դա անհնար է, սակայն նրա կողմից եղել է առաջարկ, ավելի լավ է փորձել պայքարը շարունակել օգտագործելով ինստիտուտները, որի համար մենք բացատրեցինք, որ այս երկրում ինստիտուտներ չկան, ուստի, որտեղ կարող ենք պայքարել, դա դատարաններն են, ընտրական հանձնաժողովները, նման հաստատություններ, Վրաստանում նման բան չկա, ուստի ինստիտուտների օգտագործմամբ պայքարը անիմաստ է: Մենք նրան դա բացատրեցինք»,- հայտարարել է Ջափարիձեն:
Ըստ նրա, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կառավարության և ընդդիմության բանակցություններին:
«Մենք շոշափեցինք բանակցությունների երկրորդ փուլը և այն փաստը, որ այժմ սպասում ենք երրորդ փուլին, որտեղ գնդակը գտնվում է իշխանության դաշտում: Այս իրականության մեջ անհնար է մտնել խորհրդարան: Ոչ մի կուսակցություն չի մտնի: Լուծումը կարող է լինել միայն քաղաքական համաձայնությունը, որը կարելի է ձեռք բերել բանակցային սեղանի շուրջ, որը վարում են ԱՄՆ-ի և Եվրամիության դեսպանները: Ես այլ լուծում չեմ տեսնում և այլ բանի գալու հնարավորություն չեմ տեսնում: Լուծումը կարող է լինել միայն քաղաքական համաձայնությունը: Մեկը հրապարակային հայտարարություններն են, իսկ մյուսը` այն, ինչ տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ»,- հայտարարել է Ջափարիձեն: