Ֆիլիպ Ռիկերը հրաժարական է տվել ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից
Ֆիլիպ Ռիկերը հրաժարական է տվել ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տվյալներով՝ դեսպան Ֆիլիպ Ռիկերը հրաժարական է տվել կովկասյան բանակցություններում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ավագ խորհրդականի պաշտոնից։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ դեսպան Ռիկերի աշխատանքը արագացրեց ներգրավվածությունը և օգնեց ստեղծել խնդրահարույց տարածաշրջանում խաղաղության համար կազմակերպված գործընթաց:

Ըստ Նեդ Փրայսի, երբ Ֆիլիպ Ռիկերը նշանակվեց անցյալ տարվա օգոստոսին, պարզ էր, որ նա կարճ ժամկետ կունենա։

«Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու փոխադարձ կայուն խաղաղության բանակցություններում, ինչպես նաև մեր նպատակը՝ աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ժնևի միջազգային բանակցություններին մեր պատվիրակությանը գլխավորելով: Դեսպան Ռիկերի հեռանալը ոչ մի կերպ չի խանգարում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությանը: ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել իր գործընկերների՝ Եվրամիության և ԵԱՀԿ-ի հետ՝ հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր չլուծված խնդիրները»,- ասել է Նեդ Փրայսը։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կոնկրետ տեղեկություն չի տվել Ֆիլիպ Ռիկերի փոխարինման մասին։