Ֆայնեյշնլ թայմս - G7-ի առաջնորդները համաձայնել են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ռուսական էներգակիրների արտահանման նկատմամբ
«Մեծ յոթնյակի» առաջնորդները համաձայնության են եկել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հաղորդում է Ֆայնեյշնլ թայմս-ը։
«Մեծ յոթնյակի» առաջնորդները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու և նավթի ու գազի արտահանման վրա լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ Մոսկվայի ռազմական գործողությունների ֆինանսավորման հիմնական աղբյուրները սահմանափակելու համար։
Հրապարակման համաձայն՝ համապատասխան համաձայնությանը «Մեծ յոթնյակի» անդամ երկրները հասել են բանակցությունների փուլից հետո, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահը։
«Առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցում, այդ թվում՝ նավթի ու գազի ոլորտի վրա պատժամիջոցները խստացնելու միջոցով», – հրատարակությանը տված հարցազրույցում ասել է աղբյուրը։
Հրապարակման աղբյուրի խոսքով՝ կոնսենսուսին նպաստել է նաև այն փաստը, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարը հանգեցրել է նավթի ու գազի գների նվազմանը համաշխարհային շուկաներում։ Այս ֆոնին ռուսական էներգակիրների արտահանման վրա նոր սահմանափակումների սահմանումն ավելի ընդունելի է դարձել G7 երկրների համար։
Ինչպես գրում է Ֆայնեյշնլ թայմս-ը, ենթադրվում է, որ նոր պատժամիջոցները կուղղվեն Ռուսաստանի էներգետիկ եկամուտների հետագա կրճատմանը և Կրեմլի վրա տնտեսական ճնշման մեծացմանը։