Facebook-ը ստուգելու է քաղաքական գովազդ պատվիրողներին
Facebook-ը ստուգելու է քաղաքական գովազդ պատվիրողներին

Facebook-ը ստուգելու է քաղաքական գովազդ պատվիրողներին: Ինչպես հայտարարում են սոցիալական ցանցի ղեկավարները, քաղաքական գովազդ պատվիրողներին փոստի միջոցով  ուղարկելու են հատուկ կոդ, որով կհամոզվեն, որ այդ անձինք  ԱՄՆ-ի քաղաքացիներ են:

«Եթե որևէ մեկը կպատվիրի գովազդ և պահանջում կնշի ընտրություններին մասնակից թեկնածու, ապա մենք նրան կուղարկենք հատուկ կոդ, որի համաձայն կհասկանանք արդյոք նա գտնվում է ԱՄՆ-ի տարածքում»,-ասել է  Facebook-ի գլոբալ քաղաքականության տնօրեն Կետի Հարբաթը:

Նրա խոսքերով իրենք ստիպված են օգտագործել նախկին մեթոդները, որոնց համաձայն հնարավոր է ջրի երես հանել խարդախներին:

Նշված որոշումը ընդունվել է այն բանից հետո, ինչ բազմաթիվ օրենսդիրներ և փորձագետներ քննադատել են սոցիալական ցանցի ղեկավարությանը այն բանի համար, որ  2016 թ. ընտրությունների ժամանակ Facebook-ը դարձել էր Ռուսաստանի քաղաքական քարոզարշավի տարանցողը:

Նշենք, որ ԱՄՆ-ի հատուկ դատախազը ուրբաթ օրը Ռուսաստանի 13 քաղաքացիների մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու գործով: