Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն և Վրաստանում Ճապոնիայի դեսպան Տադահարու Ուեհարը համատեղ հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցը:
Ֆինանսների նախարարության տեղեկությամբ, ֆինանսների նախարարը հյուրին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարության կողմից համագործակցության և երկրի համար առաջներթ ծրագրերը աջակցելու համար, այդ թվում է ենթակառուցվածքը, ոչ նախագծային դրամաշնորհները և զեղչային ֆինանսական ռեսուրսների օգնությամբ էկոնոմիկայի այնպիսի սեկտորների ֆինանսավորումը, ինչպիսիք են. էներգետիկա, բնապահպանություն, առողջապահություն, գյուղատնտեսություն:
Ինչպես նշվել է հանդիպմանը, կողմերը արդեն համագործակցում են նոր տեխնոլոգիաների գործարկման, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ուղղությամբ: