Euronews. Եվրահանձնաժողովը դժգոհ է Իսպանիայի՝ երկրում գտնվող 500,000 միգրանտներին բնակության և աշխատանքի թույլտվություն տրամադրելու որոշումից
Euronews. Եվրահանձնաժողովը դժգոհ է Իսպանիայի՝ երկրում գտնվող 500,000 միգրանտներին բնակության և աշխատանքի թույլտվություն տրամադրելու որոշումից

Եվրոկոմիսիան դժգոհ է Իսպանիայի որոշումից, որը նախատեսում է 500,000 միգրանտի օրինականացում: Այս մասին տեղեկությունը տարածում է «Euronews»-ը:

«Euronews»-ին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ այս որոշումը կարող է վատ ազդակ հաղորդել այլ միգրանտների:

«Սա չի համապատասխանում միգրացիայի հարցում Եվրամիության ոգուն», – անանուն նշել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա:

Իսպանիայի որոշումը, որի մասին հայտարարվեց հունվարի վերջին, տարածվում է այն անձանց վրա, ովքեր երկիր են մուտք գործել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նոր որոշման համաձայն՝ միգրանտներին կտրվի կացության ամենամյա թույլտվություն և Իսպանիայի տնտեսության ցանկացած ոլորտում աշխատելու իրավունք: