«Euronews»-ը Վրաստանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ հոդված է հրապարակել
«Euronews»-ը ծավալուն հոդված է հրապարակել Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի վերաբերյալ: Հոդվածի վերնագիրն է ՝ «Ինչու են հազարավոր ցուցարարներ պահանջում արտահերթ ընտրություններ անցկացնել Վրաստանում»:
Ինչպես գրում է «Եվրոնյուսը» Թբիլիսիից բացի, բողոքի ակցիաներն անցկացվել են Մցխեթայում, Զուգդիդիում, Փոթիում, Թելավիում և Օզուրգետում:
«Ակտիվիստները արգելափակել են վարչական շենքերը: Վրաստանի վարչապետը դատապարտել է այդ գործողությունները: Գիորգի Գախարիան հայտարարել, որ Վրաստանում խոսքի ազատությունը պաշտպանված է օրենքով, սակայն անօրինական գործողությունների, այդ թվում վարչական շենքերի արգելափակման դեպքում, պետական կառույցներն ու ոստիկանությունը կգործի օրենքին համապատասխան»,- ասված է հոդվածում:
Հոդվածում ներկայացված է Գերմանիայի Գիսեն քաղաքի համալսարանի վերլուծաբանի կարծիքը, ով ենթադրում է, որ բողոքի ցույցերը Վրաստանում կշարունակվեն, հատկապես այն դեպքում, եթե իշխող կուսակցությունը ուժ կիրառի ցուցարարների դեմ:
«Ընդդիմությունը կորցնելու շատ քիչ բան ունի»,- ասել է գերմանացի հետազոտողը:
Հոդվածում ասվում է նաև, որ Վրաստանում բողոքների ալիքը 2019 թվականին առաջին անգամը չէ բարձրացվել և ցույցեր են տեղի ունեցել նաև հունիսին:
«Նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը, քաղաքականությունը բաժանված է Եվրոպայի հետ մերձեցման և Ռուսաստանի կողմնակիցների միջև»,- ասվում է հոդվածում: