Էստոնիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ. Եթե Կիևը համաձայնվի Թրամփի «խաղաղության ծրագրին», Ուկրաինան այլևս գոյություն չի ունենա, եթե Եվրոպան ընդունի այն, մենք պետք է պատրաստվենք Ռուսաստանի հետ պատերազմի
Էստոնիայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ. Եթե Կիևը համաձայնվի Թրամփի «խաղաղության ծրագրին», Ուկրաինան այլևս գոյություն չի ունենա, եթե Եվրոպան ընդունի այն, մենք պետք է պատրաստվենք Ռուսաստանի հետ պատերազմի

Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միխելսոնը սոցիալական ցանցում գրել է, որ եթե Կիևը համաձայնի Դոնալդ Թրամփի «խաղաղության ծրագրին», Ուկրաինան այլևս չի գոյություն ունենա։

«Եթե Ուկրաինան սա ընդունի, Ուկրաինան այլևս չի լինի։ Եթե Եվրոպան սա ընդունի, պետք է պատրաստ լինի ուղղակի պատերազմին Ռուսաստանի հետ», – գրել է Միխելսոնը։

Հիշեցնենք, ուկրաինական մեդիան հրապարակել է Դոնալդ Թրամփի «խաղաղության ծրագրի» բովանդակությունը, որը նախատեսված է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համար։ Ծրագիրը ներառում է 28 կետ։

Թրամփի ծրագրի համաձայն՝ Ռուսաստանը պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ, իսկ Ուկրաինան սահմանադրորեն ամրագրում է, որ չի միանա ՆԱՏՕ-ին։ Դաշինքը կդադարեցնի ընդլայնման գործընթացը։

ԱՄՆ նախագահի ծրագրում քննարկվում են նաև տարածքային հարցեր՝ Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը դե ֆակտո ճանաչվում են որպես ռուսական տարածքներ։ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սահմանները կսահմանվեն ներկայիս ռազմաճակատի գծով, իսկ Ուկրաինայի ուժերը կհեռանան Դոնեցկի այն մասից, որը ներկայում վերահսկում են։

ԱՄՆ-ը պահանջում է, որ Ուկրաինան մինչև նոյեմբերի 27-ը ընդունի «Վիտկոֆ-Դմիտրիևի խաղաղության ծրագիրը»։