Էստոնիայի վարչապետ. 13 տարի առաջ Ռուսաստանը ուժ կիրառեց Եվրոպայում՝ Վրաստանը ժողովրդավարական զարգացման ուղուց շեղելու համար
Էստոնիայի վարչապետ. 13 տարի առաջ Ռուսաստանը ուժ կիրառեց Եվրոպայում՝ Վրաստանը ժողովրդավարական զարգացման ուղուց շեղելու համար

13 տարի առաջ Ռուսաստանը ուժ կիրառեց Եվրոպայում՝ Վրաստանը ժողովրդավարական զարգացման ուղուց շեղելու համար, – այս մասին ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը:

Էստոնիայի կառավարության ղեկավարի խոսքով, Ռուսաստանը մինչ օրս խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

«13 տարի առաջ Ռուսաստանը ուժ կիրառեց Եվրոպայում: Նպատակն էր Վրաստանը շեղել ժողովրդավարական զարգացման ուղուց: Ռուսաստանը մինչ օրս խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել, երբեք չմոռանանք և չընդունենք այս օկուպացիան», – ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը: