Էստոնիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է վարչապետ Կայա Կալասի փոխարինողի անունը

16:38, 29.06.2024

Էստոնիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է վարչապետ Կայա Կալասի փոխարինողի անունը։

Այս մասին հայտնում է Էստոնիայի հանրային հեռարձակողը։

Էստոնիայի «Բարեփոխումներ» կուսակցությունը որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել կլիմայի հարցերով նախարար Քրիստեն Միխայլիի թեկնածությունը։

Քրիստեն Միխայիլը շնորհակալություն է հայտնել կուսակցությանը վստահության համար և նշել, որ իր համար կարևորը Էստոնիայի անվտանգությունն է։

Կայա Կալլասը, որպես Էստոնիայի վարչապետ, հուլիսի 9-11-ը կայցելի ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, որից հետո կլքի իր պաշտոնը։

Նմանատիպ