Էստոնիան կարող է թույլ տալ զինվորականներին խորտակել կասկածելի նավերը Բալթիկ ծովում

14:50, 08.04.2025

Էստոնիան կարող է թույլ տալ իր զինվորականներին Բալթիկ ծովում կասկածելի նավեր խորտակել։

Երկրի խորհրդարանը նախատեսում է քննարկել օրինագիծ, որը թույլ կտա կրակ բացել առեւտրային նավերի վրա սպառնալիքի դեպքում: Բացի այդ, զինվորականներն իրավունք կունենան նավեր խորտակել ոչ միայն Էստոնիայի տարածքային ջրերում, այլեւ բացառիկ տնտեսական գոտում։

Մասնավորապես, զինված ուժերը իրավունք կունենան ուժ կիրառել ենթակառուցվածքների, պաշտպանական օբյեկտների, նավահանգիստների, սարքավորումների և նավերի պաշտպանության համար։ Ծայրահեղ դեպքերում նրանք կարող են խորտակել վտանգավոր նավը։

Էստոնիայի խորհրդարանում օրինագծի երրորդ ընթերցումը նախատեսված է ապրիլի 9-ին, իսկ քվեարկությունը՝ հաջորդ շաբաթ։

Նմանատիպ