Էստոնիան արգելել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվող 261 ռուս մարտիկների մուտքը երկիր
Էստոնիան արգելել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվող 261 ռուս մարտիկների մուտքը երկիր,- այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։
«Սա միայն սկիզբն է», – ասել է նա։
«Էստոնիան արգելել է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին մասնակցած առաջին 261 ռուս մարտիկների մուտքը երկիր, և սա միայն սկիզբն է։ Ագրեսոր պետության հարյուր հազարավոր մարտիկներ մասնակցել են այս դաժան պատերազմին, նրանք կատարել են վայրագություններ և տարածել բռնություն», – գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը X սոցիալական ցանցում։
Մարգուս Ցախկնան նաև նշել է, որ նրանք տեղ չունեն Էստոնիայում և Շենգենյան գոտում։ Մարգուս Ցախնայի խոսքով՝ երկիրը կշարունակի աշխատել՝ ապահովելու համար, որ «Էստոնիայի դռները փակ մնան նախկին ռուս մարտիկների համար»։ Բացի այդ, Էստոնիայի արտաքին գործերի նախարարը կոչ է անում մյուս երկրներին անել նույնը։