Էստոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ռազմական բազայի մոտ նկատվել են երկու անհայտ ծագման անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը խփվել է երկրի դաշնակից ուժերի կողմից։
Էստոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ռազմական բազայի մոտ նկատվել են երկու անհայտ ծագման անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը խփվել է երկրի դաշնակից ուժերի կողմից։

Էստոնիայում ռազմական բազայի մոտ նկատվել են երկու անհայտ ծագման անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը խփվել է երկրի դաշնակից ուժերի կողմից։

Այս մասին հայտնել են էստոնական լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Էստոնիայի հարավում գտնվող Ռեեդո ռազմական բազայի մոտ։

Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Լիս Վաքսմանի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերից մեկը դաշնակիցների կողմից խփվել է հակաօդային հրացանով։

Վաքսմանի խոսքով՝ զինված ուժերը, ոստիկանությունը և սահմանապահ վարչությունը չեն գտել խփված անօդաչու թռչող սարքի որևէ բեկոր։

Հատկանշական է, որ Ռեեդոն գտնվում է էստոնական Վիրու քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Ռուսաստանի Պսկովի մարզի Պեչորի սահմանային քաղաքից մոտավորապես 45 կիլոմետր հեռավորության վրա։