Էստեր Լեդեցկա. Չեխիայի առաջին ոսկե մեդալը (տեսանյութ)
Ընթացիկ օլիմպիական խաղերին Չեխիան նվաճել է առաջին ոսկե մեդալը:
Մեծ սլալոմ մարզաձևում կանանց միջև հաղթող է դարձել Էստեր Լեդեցկան: 22 ամյա մարզիկի համար սա առաջին օլիմպիական խաղերն են և առաջին մեդալը:
Արծաթե մեդալի արժանացել է Ավստրիայի ներկայացուցիչ Անա Վայթսը, իսկ բրոնզե մեդալը հասել է Լիխտեյնշտեյնի ներկայացուցիչ Թինա Վայրաթերին:
Բացի այս ոսկե մեդալի, չեխ մարզիկները ընթացիկ օլիմպիական խաղերին ձեռք են բերել նաև երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ, իսկ Լիխտեյնշտեյնի համար սա առաջին մեդալն էր:
Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):
Հեղինակ -
Edgar Barsegyan