երկու հոգով փորձում ենք խորհրդարանում խոսել ժողովրդի հիմնախնդիրների մասին, ընդդիմությունը պետք է ամբողջությամբ ներկայացված լինի. Ալեկո Էլիսաշվիլի
երկու հոգով փորձում ենք խորհրդարանում խոսել ժողովրդի հիմնախնդիրների մասին, ընդդիմությունը պետք է ամբողջությամբ ներկայացված լինի. Ալեկո Էլիսաշվիլի

Տրամաբանական է, որ խորհրդարանը մի տեղում է, քաղաքական գործընթացը մեկ այլ տեղում, և մարդիկ լքված են իրենց խնդիրների հետ, – այս մասին «Էն Դի Այի» կողմից հրապարակված հարցման արդյունքները գնահատելիս, հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ, Ալեկո Էլիսաշվիլին:

Ըստ նրա, ընդդիմությունը պետք է լիարժեք ներկայացված լինի խորհրդարանում և խոսի երկրում առկա խնդիրների մասին:

«Մենք, երկու հոգով փորձում ենք, որ խորհրդարանում հնչի ժողովրդի խնդիրները, փորձում ենք խոսել այն մասին, ինչ լսում ենք նրանցից: Օրինակ, վաղը մենք կունենանք շատ հետաքրքիր ասուլիս կենսաթոշակների վերաբերյալ և կասենք, որ «Լիբերթի» բանկի կողմից մշակված է կողոպուտային սխեմա և այն մասին, թե ինչպես կարելի է քանդել այս սխեման, որպեսզի կենսաթոշակառուներն իրենց թեթևացած զգան և նրանց այլևս չթալանի այդ բանկը: Ժողովրդի տրամադրությունը նաև ապացուցում է, որ դա պետք է փոխվի, քաղաքականությունը, քաղաքական գործիչները և քաղաքական ինստիտուտները պետք է լինեն ժողովրդի ծառայության մեջ և չմտածեն միայն իրենց ընտանիքի բարեկեցության համար: Խորհրդարանը մի տեղում է, ժողովրդի խնդիրները մեկ այլ տեղում, քանի որ մենք գիտենք, որ «Վրացական երազանքը» անտեսում է մարդկանց խնդիրները և շատ ավելի ուրիշ ձևի է թվում մքացված ջիպերից, այն ավելի գեղեցիկ է թվում, քան իրականում է: Այդ պատճառով ընդդիմությունը պետք է լիարժեք ներկայացված լինի, և մենք բոլորս պետք է խոսենք մարդկանց խնդիրների մասին», – հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին: