«Էրիսիոնի» համույթը «Check-in Georgia»-ի շրջանակներում համերգ է անցկացնելու նաև Էրգնեթիում

«Check-in Georgia 2018» նախագծի շրջանակներում, «Էրիսիոնի» համույթը սկսում է շրջագայություն Վրաստանի մասշտաբով: Առաջին համերգն անցկացվելու է Գուրիայում: Այնուհետև Քութաիսիում, Խոբիում, Բաթումիում, Լագոդեխիում, Մառնեուլիում և Գարդաբանիում:

«Էրիսիոնի»-ն նախատեսում է համերգ անցկացնել նաև Էրգնեթիում:

«Ընդհանուր առմամբ, 2018 թվականին անցկացվելու է 2018 միջոցառում: Արվեստի և երաժշտության տարբեր ոլորտներում ներկայացվելու է վրացական մշակույթը և արվեստը»,- հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն:

«Check-in Georgia»-ն այս տարի Վրաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: