Էրիկ Հոգ. Վարչական սահմանին որևէ հատում չի գրանցվել, որը բացասաբար կազդի տեղի բնակչության վրա
Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Էրիկ Հոգը հայտարարություն է տարածում օկուպացված Ցխինվալիի Օձիսի գյուղում առկա վիճակի առնչությամբ: Էրիկ Հոգի մեկնաբանմամբ, վերջին երկու օրվա ընթացքում վարչական սահմանին որևէ հատում չի գրանցվել, որը բացասաբար կազդի տեղի բնակչության վրա:
«Հարավային Օսեթիայի վարչական սահմանի գոտու Օձիսիի գլխավոր անցակետում, սովորական ռեժիմում, Եվրամիության դիտորդական խումբը գրանցում է սահմանը մոտ 400 անգամ հատելու դեպք: Այսօր այս ցուցանիշը հավասար է զրոյի: Այն փակ է սեպտեմբերի 5-ից հետո՝ առանց հիմնավոր պատճառի: Նշված միջոցները բացասաբար կազդեն վարչական սահմանագծի երկու կողմերում բնակվող մարդկանց վրա»,- գրում է Էրիկ Հոգը՝ «Թվիթեր» միկրոբլոգի անձնական էջում: