Էրգնեթում տեղի է ունեցել ռուս զինվորականների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին աջակցող ցույց
Էրգնեթում տեղի է ունեցել ռուս զինվորականների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին աջակցող ցույց:
Քաղաքացիական ակտիվիստների խումբը և «եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները հավաքվել էին Էրգնեթում: Անվտանգության նկատառումներից ելնելով, իրավապահները նրանց թույլ չեն տվել մոտենալ Էրգեթի անցակետի մոտ:
Ցույցը անց է կացվել անցակետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Ակցիայի մասնակիցները համերաշխություն են հայտնել բռնազավթիչների կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի և Խվիչա Մղեբրիշվիլիի ընտանիքներին:
«Եվրոպական Վրաստանի» անդամ Էլենե Խոշտարիան կոչ է արել կառավարությանը ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել և նշել է, որ «Վրացական երազանքի» քաղաքականությունը այս հարցում հանդուրժող է: