Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների 96-րդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 30-ին
Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների 96-րդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 30-ին

Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների Էրգնեթիի հանդիպումների համանախագահները տարածում են համատեղ հայտարարություն:

Հայտարարությունը հրապարակվել է Եվրամիության դիտորդական առաքելության կայքէջում:

Նշված տեղեկության համաձայն, միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների Էրգնեթիի հանդիպումների համանախագահները, Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Մարեկ Շչիգելը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռուդոլֆ Միխալկան ընդգծում են երկխոսության նշանակությունը՝ լարվածությունը նվազեցնելու և Հարավային Օսեթիայի վարչական սահմանի երկայնքով միջադեպերը կանխարգելելու համար:

«Նախորդ շաբաթների ընթացքում համանախագահներն ունեցան ակտիվ խորհրդակցություններ, Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների հանդիպումների ձևաչափը վերսկսելու համար:

Այս համատեքստում, համանախագահները ողջունում են միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների հանդիպումների մասնակիցների վերջին հայտարարությունները, այս ձևաչափում երկխոսությունը վերսկսելու ցանկության մասին:

Այսպիսով, համանախագահներն սկսել են պատրաստվել Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների 96-րդ հանդիպումը հուլիսի 30-ին անցկացնելու համար»,- նշված է առաքելության կայքէջում հրապարակված տեղեկության մեջ: