Միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակներում, Էրգնեթիում տեղի է ունենալու տեխնիկական բնույթի 6-րդ հանդիպումը: Կողմերը Էրգնեթիում բանակցությունները կվարեն Ժնևյան հանդիպումից հետո: Հանդիպմանը քննարկելու են Չորչանա գյուղում և բռնազավթված Ծնելիսիում ստեղծված իրավիճակը:
Այսօրվա հանդիպման հիմնական թեմաներից մեկը լինելու է բռնազավթված Ցխինվալի կողմից Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին ձերբակալելու փաստը:
Վրաստանում Եվրամիության առաքելության դիտորդներին ձերբակալել են բռնազավթված Հարավային Օսիայի այսպես կոչված անվտանգության ծառայության աշխատակիցները:
Եվրամիության դիտորդական առաքելությունը այդ կապակցությամբ տարածել էր հայտարարություն, որտեղ ասված է, որ առաքելությունը դեռևս ուսումնասիրում է միջադեպի մանրամասները, որոնք տեղի են ունեցել այն տարածքում, որը համարվում է Թբիլիսիի կողմից վերահսկվող: