Էրգնեթիի հանդիպմանը քննարկել ենք հնարավորությունը, որ Զազա Գախելաձեին տեսակցելու նպատակով, հնարավոր լինի նրա ընտանիքի անդամների այցը Ցխինվալի. Իրակլի Անթաձե
Պետական անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն, Իրակլի Անթաձեի հայտարարությամբ, Էրգնեթիում տեղի ունեցած միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման խմբի այսօրվա հանդիպման հիմնական թեման, ապօրինի բանտարկությունում գտնվող Վրաստանի քաղաքացիների ազատ արձակելու հարցն էր:
Միևնույն ժամանակ, ըստ Անթաձեի, նրանք քննարկել են հնարավորությունը, որ Զազա Գախելաձեին տեսակցության նպատակով, ընտանիքի անդամներն այցելեն Ցխինվալի:
«Այսօրվա հանդիպման հիմնական թեման ապօրինի կալանքի տակ գտնվող մեր համաքաղաքացիներին ազատելն էր, այդ թվում ՝ Զազա Գախելաձեի հարցը: Այս հարցը բարձրացվել է շատ սկզբունքորեն: Ինչպես միշտ, մենք ուժեղ աջակցություն ենք ունեցել մեր միջազգային գործընկերների կողմից: Եղել են հետագա խորհրդատվություններ, և այս պահին կարող եմ ձեզ ասել, որ այդ խորհրդատվությունները շարունակվում են: Բացի այդ, մենք քննարկել ենք հնարավորությունը, որ Զազա Գախելաձեին տեսակցության նպատակով, ընտանիքի անդամներն այցելեն Ցխինվալի: Հուսով եմ, որ այս ամսաթիվը հայտնի կդառնա առաջիկայում: Ինչ վերաբերում է հետագա գործընթացին, ապա ես չեմ կարող մանրամասների մասին խոսել, որպեսզի գործընթացը չվնասվի», – հայտարարել է Իրակլի Անթաձեն: