Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երուսաղեմի խնդիրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ հրաման էր ստորագրել Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին: ԱՄՆ նախագահի որոշումը դրական էր ընդունվել Իսրայելում եւ աշխարհի շատ երկրների բացասական արձագանքն առաջացրել, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի երկրների եւ Պաղեստինի:
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձեւ էր ընդունել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ որոշումը չընդունելու մասին, հինգշաբթի քվեարկության ընթացքում փաստաթղթի օգտին էր քվեարկել 128 երկիր, 9-ը՝ դեմ, եւ 35-ը ձեռնպահ էր մնացել: