«Ep Georgia Generation» ընկերությունը Զահեսի և Օրթաճալա ՀԷԿ-ի ջրամբարների պլանային լվացման աշխատանքներ է իրականացնում
«Ep Georgia Generation» ընկերությունը Զահեսի և Օրթաճալա ՀԷԿ-ի ջրամբարների պլանային լվացման աշխատանքներ է իրականացնում։
Ըստ նրանց, մայիսի 21-ից մայիսի 23-ը Թբիլիսիում Քուռ գետի մակարդակը կնվազի և կվերադառնա բնական նշագծին։
«Նախատեսվող լվացման աշխատանքների նպատակն է պահպանել ջրամբարների օգտակար ծավալը։ Այդ աշխատանքները կիրականացվեն Վրաստանի պետական էլեկտրաէներգետիկ համակարգի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության հետ համաձայնեցված բոլոր անվտանգ նորմերի պահպանմամբ»,- ասել է «EP Georgia Generation»-ի տնօրենների խորհրդի անդամ Լևան Սաչալելին։