Էնյո Մորիկոնեի համերգի տոմսերի վաճառքը մեկնարկելու է վաղը: Այս մասին տեղեկություն է տարածել «Black sea Arena»-ն:
Տոմսերը վաճառվելու են առցանց՝ կայքէջում: Տոմսերի գինը լինելու է 60-300 լարի:
Հատուկ առաջարկ կա սահմանափակ ունակություններով անձանց համար. Նրանց համար սահմանված տոմսերը 1+1 սկզբունքով կարժենան 80 լարի:
«Black sea Arena»-ի 2018 թվականի սեզոնը մայիսի 19-ին բացվելու է լեգենդար կոմպոզիտոր Էնյո Մորիկոնեի համերգով: