Էնտոնի Բլինկենը Հորդանանում կհանդիպի արաբական երկրների ղեկավարների հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը Հորդանանում է, որտեղ կհանդիպի արաբական երկրների ղեկավարների հետ։ Այդ թվում՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ին։
Հանդիպումների քննարկման հիմնական թեման կլինի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը և ներկայիս հումանիտար ճգնաժամը։
Բլինկենն արդեն հանդիպել է Քաթարի և Լիբանանի վարչապետների հետ Ամմանում։ Նա հանդիպում կունենա նաև Հորդանանի, Լիբանանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ։ Պետքարտուղարը նախատեսում է նաև հանդիպել ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ, ովքեր տարածաշրջանում աշխատում են պաղեստինցի փախստականների հետ:
Բլինկենը երեկ Իսրայելում էր, որտեղ ժամանակավոր հրադադարի վերաբերյալ հայտարարություն է արել։