Էնթոնի Բլինքեն. Մենք անհանգստացած ենք Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին ակտով, մենք շատ լուրջ ենք նայում, թե ինչ կարող ենք անել ի պատասխան և ես ակնկալում եմ, որ մենք քայլեր կձեռնարկենք
Մենք շատ անհանգստացած ենք «Օտարերկրյա գործակալների մասին» Վրաստանում ընդունված օրենքի կապակցությամբ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք շատ մտահոգված ենք օտարերկրյա գործակալների մասին» օրենքով:Կարծում եմ, սա, ցավոք, վերցված է Մոսկվայի ձեռնարկից։ Կարծում եմ, որ դա հակասում է վրացիների բացարձակ մեծամասնության՝ առաջ շարժվելու և Եվրամիությանն ինտեգրվելու ցանկությանը։ Այսպիսով, մենք շատ լուրջ ենք նայում, թե ինչ կարող ենք անել ի պատասխան, և ես ակնկալում եմ, որ մենք քայլեր կձեռնարկենք: Եվրամիությունը վերահսկում է այս օրենքի ազդեցությունը Վրաստանի անդամակցության գործընթացի վրա: Այնպես որ, ես կասեի՝ ես ակնկալում եմ, որ այս օրենքի ընդունումը կարող է հետևանքներ ունենալ»,- ասել է Բլինքենը։
Հեղինակ՝ Թամար Մուշկուդյան