Էնթոնի Բլինկենն ասում է, որ Ուկրաինան ամեն ինչ ունի իր տարածքները վերադարձնելու համար
Էնթոնի Բլինկենն ասում է, որ Ուկրաինան ամեն ինչ ունի իր տարածքները վերադարձնելու համար

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան ամեն ինչ ունի իր տարածքները վերադարձնելու համար։

Նրանք ամեն ինչ ունեն, որպեսզի հաջողությամբ շարունակեն ազատագրել այն տարածքները, որոնք Ռուսաստանը բռնությամբ օկուպացրել է վերջին 14 ամսում»,- ասել է Բլինկենը։

Նրա խոսքով, դա նշանակում է ոչ միայն զենք, այլեւ ռազմական պատրաստություն։

«Սա կապահովի, որ ուկրաինացիները կարողանան օգտագործել այն համակարգերը, որոնք մենք հանձնել ենք։ Նաև, ուկրաինացիների համար կարևոր է ունենալ ճիշտ պլաններ՝ հաջողության հասնելու համար»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։