Էնթոնի Բլինկենն ասում է, որ Ջո Բայդենին կփոխանցի ուկրաինական կողմի խնդրանքը՝ հեռահար զենքով ռուսական թիրախներին հարվածելու թույլտվություն ստանալու համար

10:42, 12.09.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախագահ Ջո Բայդենին կհանձնի ուկրաինական կողմից ռուսական թիրախներին հեռահար զենքով հարվածելու թույլտվության խնդրանքը։ Այդ մասին Բլինկենը հայտարարել է Կիևում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք քննարկել ենք հեռահար կրակոցներ, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր։ Ես նախատեսում եմ այս քննարկմամբ վերադառնալ Վաշինգտոն և նախագահին տեղեկացնել իմ լսածի մասին»,- ասել է Բլինկենը։

Պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանն ավելացնում է իր հարձակումները ուկրաինական քաղաքացիական օբյեկտների, էներգետիկ ենթակառուցվածքների և սեփական երկիրը պաշտպանող բանակի վրա։

«Եվ մենք տեսնում ենք, որ Իրանը Ռուսաստանին տվել է բալիստիկ հրթիռներ, որոնք կուժեղացնեն նրա ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկը սրվում է, դա կարծես թե Ռուսաստանն է»,- ասել է Էնթոնի Բլինկենը։

Նմանատիպ