Էնթոնի Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, եթե դրա պահանջարկն ու անհրաժեշտությունը լինի
Էնթոնի Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, եթե դրա պահանջարկն ու անհրաժեշտությունը լինի

ԱՄՆ-ն պատրաստ է ապագայում ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, եթե նա համապատասխան պահանջ ստանա երկրից,- «PBS»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Բլինկենը նշել է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից ԱՄՆ-ն աշխատում է ապահովելու, որ Ուկրաինան ունենա այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։

«Եթե ինչ-որ դեֆիցիտ լինի, եթե զենքի պակաս լինի, նրանք մեզ կասեն, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք այդ պակասը լրացնելու համար»,- ասել է Բլինկենը։

Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային դեռևս որոշակի ժամանակ է պետք հակահարձակման անցնելու համար։ Նրա խոսքով՝ մարտական ​​բրիգադները պատրաստ են, բայց բանակին դեռևս զրահամեքենաներ են պետք։