ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Թուրքիա։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս»-ը։
Բլինկենը հանդիպում կունենա իր թուրք գործընկերոջ՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հարցի շուրջ։
Մինչ այդ Բլինկենն անակնկալ այցով եղել է Իրաքում, որտեղ հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա ալ Սուդանի հետ։ Նա եղել է նաև Իսրայելում և Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքում, որտեղ հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։