Էնթոնի Բլինկենը իր եվրոպական շրջագայության ընթացքում մեկնել է Մոլդովա

12:39, 29.05.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եվրոպական շրջագայության շրջանակներում մեկնել է Մոլդովա։

«Քիշնևում պետքարտուղար Բլինկենը կհանդիպի Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և այլ պաշտոնյաների հետ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցությանը և էներգետիկ անվտանգությանը», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Մոլդովա այցից հետո Էնթոնի Բլինկենը կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որտեղ կհանդիպի արտգործնախարար Յան Լիպավսկու և այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը, համատեղ պաշտպանության արդիականացումը և էներգետիկ կապերի խորացումը։

Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի տարածած տեղեկատվության մեջ, Էնթոնի Բլինկենը Պրահայում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ հանդիպման նպատակն այն է, որ առաջնորդները քննարկեն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի առաջնահերթությունները։

Նմանատիպ