Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել Գազայում հրադադարի մասին համաձայնագրի շուրջ
US Secretary of State Antony Blinken (L) meets with Turkey's Foreign Minister Hakan Fidan (R) in Prague, on May 30, 2024. - US Secretary of State Antony Blinken arrived to Prague on the Informal meeting of NATO Foreign Ministers. (Photo by Petr David Josek / POOL / AFP)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել Գազայում կրակի դադարեցման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ շարունակվող ջանքերի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Թուրքիայի դիվանագիտական գործակալությունը, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացման հարցեր, թեև լրացուցիչ մանրամասներ հայտնի չեն։
Էնթոնի Բլինկենը հերթական շրջագայության մեջ է Մերձավոր Արևելք՝ հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության գալու նպատակով։ Իսրայելից ու Եգիպտոսից հետո ժամանեց Քաթար։