Էնթոնի Բլինկենը դրական քայլ է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արձագանքում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երեկ Թբիլիսիում կայացած հանդիպմանը և այն գնահատում որպես դրական քայլ։ Այս մասին Էնթոնի Բլինկենը գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայմովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական քայլ կատարեցին՝ հանդիպելով Թբիլիսիում։ Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենահուսալի միջոցն է»,- Twitter-ում գրել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
https://twitter.com/SecBlinken/status/1548423310630760449?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1548423310630760449%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fentoni-blinkeni-somkhetisa-da-azerbaijanis-sagareo-saqmeta-ministrebs-shoris-tbilisshi-shekhvedras-pozitiur-nabijad-afasebs%2F%3Ffbclid%3DIwAR0JUoQtuje0nyJP4DympX4wp7VCIfYn10MSQ-L4gYqVQlbdvEZgvMlyUz0