Էնթոնի Բլինկեն. Հիմա վճռորոշ ժամանակ է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների համար
Էնթոնի Բլինկեն. Հիմա վճռորոշ ժամանակ է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների համար

«Այժմ վճռորոշ ժամանակ է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպման ժամանակ։

«Սա վճռորոշ պահ է, գուցե լավագույն, գուցե վերջին հնարավորությունը պատանդներին տուն բերելու, հրադադարի, խաղաղության և անվտանգության համար: Ես այստեղ եմ նախագահ Բայդենի առաջադրանքով՝ որպես վերջնական համաձայնության հասնելու ինտենսիվ դիվանագիտական ​​ջանքերի մի մաս»,- ասել է Բլինկենը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ ժամանել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ։ Այսօր Բլինկենը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։