Էնթոնի Բլինկեն. Հիմա Պաղեստին պետությունը ճանաչելու ժամանակը չէ, ուշադրությունը պետք է կենտրոնացվի Ղազա մարդասիրական օգնություն հասցնելու, պատանդների ազատ արձակման վրա
ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարում է, որ հիմա Պաղեստինի պետությունը ճանաչելու ժամանակը չէ։
Այս մասին Էնթոնի Բլինքենը գրում է «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ում հրապարակված իր հեղինակային հոդվածում։
Էնթոնի Բլինքենի խոսքով՝ այժմ ուշադրությունը պետք է կենտրոնանա իսրայելցի պատանդների ազատ արձակման, Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարման և Իսրայելի պաշտպանության ուժերի պաղեստինյան տարածքներից դուրս բերելու վրա։
ԱՄՆ նախկին պետքարտուղարի կարծիքով՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների որոշումը՝ ճանաչել Պաղեստինի պետությունը, բարոյապես ճիշտ է և արտահայտում է համաշխարհային կոնսենսուս, սակայն դա անել Գազայի հատվածի կառավարումից «Համաս» խմբավորմանը հեռացնելուց առաջ կուժեղացնի ահաբեկչության կողմնակիցներին պաղեստինյան կողմում և Պաղեստինի պետության հակառակորդներին իսրայելական կողմում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարել են, որ սեպտեմբերին պատրաստվում են ճանաչել Պաղեստինի պետությունը։