Էնթոնի Բլինկեն. Բենիամին Նեթանյահուն ինձ հաստատեց, որ Իսրայելն ընդունում է Գազայում կրակը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը, հիմա ի հերթն  ՀԱՄԱՍ֊ինն է
Էնթոնի Բլինկեն. Բենիամին Նեթանյահուն ինձ հաստատեց, որ Իսրայելն ընդունում է Գազայում կրակը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը, հիմա ի հերթն  ՀԱՄԱՍ֊ինն է

Թել Ավիվում Իսրայելի ղեկավարության հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարեց, որ Իսրայելը համաձայն է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին, և այժմ հերթը ՀԱՄԱՍ-ինն է։

Ինչպես լրատվամիջոցներին նշում է պետքարտուղարը, ինքը գտնվում է տարածաշրջանում և փորձում է հասնել հրադադարի Գազայում և պատանդներին վերադարձնել տուն։

Բլինկենն ասում է, որ հրադադարի առաջարկը հաշվի է առնում Իսրայելի անվտանգության շահերը՝ նշելով, որ ինքը շատ կառուցողական հանդիպում է ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Վարչապետն ինձ հաստատեց, որ Իսրայելն ընդունում է ԱՄՆ-ի առաջարկը»,- ասել է Բլինկենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ աջակցում է այս համաձայնագրի իրականացմանը։