Էնթոնի Բլինկեն. Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերման առումով

13:02, 11.07.2024

«Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերման առումով»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով, Ադրբեջանը և Հայաստանը կարևոր աշխատանք են կատարել կայուն, արժանապատիվ խաղաղ բանակցությունների ուղղությամբ, ինչը ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում երկու երկրների, տարածաշրջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների համար։

«ԱՄՆ-ն աջակցել է այս գործընթացին Եվրամիության և այլ գործընկերների հետ միասին։ Այսօրվա հանդիպումը հնարավորություն է տալիս վերանայել արձանագրված առաջընթացը։ Հիմնվելով բոլոր շփումների վրա, ներառյալ վերջին շաբաթների քննարկումները, ես կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, որին Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է: Այսօր մենք միասին կքննարկենք, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը համաձայնության հասնելու համար»,- ասել է Էնթոնի Բլինկենը։

Նմանատիպ