«Էներգոատոմը» կանխատեսել է ճառագայթային ամպի տարածումը Զապորոժյեի ատոմակայանում վթարի դեպքում

18:45, 28.08.2022

«Էներգոատոմը» պատրաստել է Զապորոժիեի ատոմակայանում վթարի դեպքում ռադիացիոն ամպի տարածման կանխատեսումը։

Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ըստ ուկրաինական ընկերության կանխատեսման՝ Զապորոժյեի ատոմակայանի վեցերորդ էներգաբլոկում վթարի դեպքում ռադիացիոն ամպը կծածկի Ուկրաինայի հարավային և Ռուսաստանի հարավ-արևելյան հատվածները։ Ընկերությունը օգոստոսի 29-ի համար նման կանխատեսում է արել՝ ելնելով օդային զանգվածի շարժման ուղղությունից ու արագությունից։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրավիճակը կայանում բարդացել է ռմբակոծությունների և անմիջապես միջուկային օբյեկտի տարածքում ռուսական զորքերի տեղակայման պատճառով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը փորձում է առաքելություն ուղարկել կայան՝ իրավիճակը հետաքննելու համար։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ռուս զինվորականները պետք է որքան հնարավոր է շուտ լքեն Զապորոժիեյի ատոմակայանը, քանի որ նրանց ներկայությունը ատոմակայանում վտանգ է ներկայացնում ամբողջ մայրցամաքի համար։

«Միջուկային անվտանգությունը տասնամյակներ շարունակ եղել է Ուկրաինայի գլխավոր առաջնահերթությունը, հատկապես հաշվի առնելով մեր ողբերգական անցյալը: Ռուս զավթիչները Զապորոժիեյի ատոմակայանը վերածեցին ռազմաբազայի և վտանգի տակ դրեցին ողջ մայրցամաքը։ Ռուս զինվորականները պետք է լքեն կայանը: Նրանք այնտեղ անելիք չունեն»,- գրել է Կուլեբան Twitter-ում։

Նմանատիպ