Էներգետիկական բարեփոխումների իրականացման համար Գերմանիայի վերակառուցման վարկային բանկը Վրաստանին հատկացնելու է 8 մլն. եվրո դրամաշնորհ
Էներգետիկական բարեփոխումների իրականացման համար Գերմանիայի վերակառուցման վարկային բանկը Վրաստանին հատկացնելու է 8 մլն. եվրո դրամաշնորհ

Գերմանիայի վերակառուցման վարկային բանկը (KfW) Վրաստանի էներգետիկական բարեփոխումների իրականացման համար հատկացնելու է 8 միլիոն 440 հազար եվրո դրամաշնորհ:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է էկոնոմիկայի նախարարությունում, այն ստորագրել են էկոնոմիկայի փոխնախարար, Դավիթ Թվալաբեիշվիլին և Գերմանիայի վերակառուցման վարկային բանկի, Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, Կալաուս Վիգելը:

Եվրամիության հարևանության ներդրումային հարթակի (NIP) շրջանակներում դրամաշնորհի հատկացման նպատակն է աջակցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը «էներգետիկական միությանը» անդամագրվելու հետևանքով ստանձնած պարտավորությունների կատարման մեջ և էներգետիկական  ոլորտում էներգոանվտանգության օրենսդրական բազայի (Եվրամիության էներգոարդյունավետության հիմնական հրահանգների 2012/27/EU և շենքերի էներգետիկ բնութագրերի հրահանգի 2010/31/EU դրույթների իրականացումը), Նորացվող էներգիայի օրենսդրական բազայի ներդրմանը և շուկայական բարեփոխումների իրականացմանը: